2010-11 Ամփոփում
Վերջին մեկ տարվա մեջ մեր ինտերպերսոնաները եղել են տարբեր երկրներից ու նաև Հայաստանից, սակայն նրանց բոլորին միավորել է մի բան. Նրանք բոլորը եղել են բացառիկ դեմքեր աշխարհի կամ Հայաստանի մասշտաբով: Նրանց  տեսել, նրանց հետ զրուցել, ավելին բացահայտել ենք մենք:
Քրեյգ Բարրեթը` Ինթել կորպորացիայի նախկին նախագահը, Հայաստան եկած ամենաազդեցիկ ՏՏ դեմքերի մեջ առաջիններից մեկն էր: Ասուլիսներ տվեց, ելույթներ ունեցավ, շքանշան ստացավ նախագահից ու հետո նոր բացառիկ հարցազրույց տվեց Ինտերակտիվին: Խոստովանեց, որ իր և իր կնոջ` Բարբրա Բարրեթի հանդիպումները կազմակերպում են իրենց քարտուղարներն ու գործակալները: Միլիոնատեր Բարրեթը հանդես էր եկել նոր նախաձեռնությամբ` նեդրումներ կրթության մեջ:  Ու տվել էր Հայաստանի ապագայի հաջողության բանաձևը.
Քրեյգ Բարրեթ, Ինթել կորպորացիայի նախկին նախագահ-Պետք է անդադար հետազոտեք միջազգային շուկան: Հայկական շուկան մեծ չէ, և ձեր ապրանքները պետք է վաճառեք Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Դուք ունեք լավ համալսարաններ, խելացի, եռանդուն ու բանիմաց երիտասարդներ: Իմ կարծիքով` հենց դա է հաջողության ու ապագայի բանալին:
Սինոփսիսի նախագահը` միշտ ժպտերես ու միշտ պատրաստակամ Չի Ֆուն Չանը, ոչ առաջին անգամ էր Հայաստանում, ոչ էլ առաջիններից էր, որ զրոյից հասել էր միլիարդավոր դոլարներ տնօրինող կորպորացիայի ղեկին: Բայց նա այն քչերից էր, ովքեր աշխատանքի բերումով լավ գիտեն Հայաստանը: Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղ հիմնելու գաղափարը հենց իրենն էր: Խոստովանեց, որ տեխնոլոգիաները ամեն ինչ չեն, եթե դրանց կողքին չկան արվեստն ու բնությունը: Երեսունհինգ տարի աշխատելուց հտո պարոն Չանը վերջապես հասկացավ` ինչպես անել, որ ամեն ինչ հաջողվի. Պետք է հավաքել լավ թիմ ու ամեն ինչ անել կատարելությանը մոտ:
Չի Ֆուն Չան, Սինոփսիսի նախագահ-Նախ, այն, ինչ բարձր տեխնոլոգիաներում գիտես այսօր, երկու տարի հետո օգտակար չէ: Պետք է միշտ թարմ ավյուն լինի, պետք է միշտ սովորել: Երկրորդ. Պետք է քեզ շրջապատես հաջողակ մարդկանցով: Եվ երրորդ. Պետք է մեծ կիրք ունենաս այն ամենի հանդեպ, ինչ անում ես:
Ազատ ծրագրային ապահովման մասին Հայաստանում նույնիսկ տասը մարդ չգիտեր, սակայն այս տարի Հայաստան եկավ սրա հիմնադիրն ու ՏՏ աշխարհի հեղափոխական, Մայքրոսոֆթ ընկերության գլխավոր հակառակորդ Ռիչարդ Սթոլմանը: Նա շատերի համար լեգենդ էր, որի մասին միայն կարդացել էին ինտերնետում ու դիտել Յութուբում: Ինտերակտիվին տված հարցազրույցը կրկին բացառիկ էր` եկավ բոկոտն, հետո հրաժարվեց խոսել, բայց ի վերջո սկսեց: Պատմեց իր քսանյոթամյա պայքարի մասին, որի ընթացքում տարեկան հարյուր ելույթ է ունեցել բացատրելու համար, թե ինչու պետք է ծրագրերը ազատ լինեն ու բացահայտեց, որ դա ոչ թե ծրագրերի, այլ յուրաքանչյուր մարդու բնական իրավունքներից մեկն է:
Ռիչարդ Սթոլման, Ազատ ծրագրային ապահովման հիմնադիր- Ազատ ծրագրավորումը ինչ-որ տեղ ու ինչ-որ բանի հասել է: Բայց ես միայն այն ժամանակ կարող եմ ասել, որ հաջողել եմ, երբ բոլո’ր յուզերները օգտվեն ազատ ծրագրերից: Հետևաբար, ես դեռ չեմ հասել հաջողության: Բայց դուք կարող եք նաև հարցնել` ինչի եմ հասել մյուսների համեմատ: Հազարավոր մարդկանցից, ակնհայտորեն ավելի շատ բանի եմ հասել: Բայց սա այնքան էլ կարևոր չէ, որովհետև իմ մասին է: Մինչդեռ մենք խոսում ենք աշխարհի ու բոլոր մարդկանց ազատության մասին
Համաշխարհային ամենահայտնի բրենդի` Կծած խնձորի` Էյփլի հիմնադիր Սթիվ Ջաբսը վաղուց է հատել միայն կորպորացիայի դեմքը լինելու սահմանը: Սթիվ Ջոբսը հիմնել է մի ընկերություն, որը դարձել է համաշխարհային գերհսկա, ինչից հետո հեռացվել է աշխատանքից ու դարձել է գործազուրկ, ակայն նա չի հանձնվել: Նրան ետ են բերել, բայց սրանով նրա հոգսերը չեն ավարտվել. Պարզվել է, որ նա քաղցկեղ ունի, ու Սթիվը հասկացել է, որ այլևս ոչինչ չի կարող իրեն վախեցնել: Ելույթ ունենալով ուսանողների առջև` Ջաբսը ասաց իր համար ամենակարևոր բանը` ամեն օրը ապրեք այնպես, ինչպես կապրեիք ձեր վերջին օրը:
Սթիվ Ջաբս, Էյփլի հիմնադիր-17 տարեկանում մի տեղ կարդացի, որ եթե ամեն օր ապրես այնպես, կարծես քո վերջին օրն է, մի օր իսկապես այդպես էլ կլինի: Այս խոսքն ինձ վրա մեծ տպավորություն գործեց, եւ այդ օրից` արդեն 33 տարի, ես ամեն առավոտ հայելու մեջ եմ նայում եւ ինքնս ինձ հարցնում. Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կցանկանայի՞անել այն, ինչը պատրաստվում եմ անել այսօր: Եվ եթե պատասխանը օրեր շարունակ ոչ էր, ես գիտակցում էի, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է:
Նա դարձավ առաջին բացահայտ միասեռական թեկնածուն խորհրդարանում: Նա Լոնդոնի ամենաազդեցիկ 1000 մարդկանցից մեկն է: Իան Դեյլն առաջին բրիտանացի բլոգերն է, որն ունի ամիսը 130 հազար այցելու և համարվում է բրիտանական քաղաքականությունը լուսաբանող ու քննադատող վիրտուալ պերսոնան: Նա համարում է, որ ավանդական լրատվամիջոցները, մասնավորապես թերթերը, շուտով կորցնելու են իրենց ազդեցությունը:
Իան Դեյլ, բրիտանացի բլոգեր- Իմ հաջողության բանաձեւը հետեւյալն է. ես առաջինը սկսեցի բլոգերությամբ զբաղվել: Եթե առաջինն ես, արդեն ունես մեկնարկային առավելություն: Ես տեղյակ եմ Հայաստանում քաղաքականության մասին գրող բլոգերների մասին, նրանք շատ չեն, եւ եթե մեկը ցանկանում է անել դա, հիմա ճիշտ ժամանակն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջին պաշտոնյան էր, որ բացեց բլոգ ու սկսեց կարդալ բլոգերների մտահոգությունները, մեկնաբանություններ գրել ու պատասխանել, լսել քննադատություններ ու դրանց արձագանքել ոչ թե պաշտոնապես, այլ բլոգում: Տիգրան Սարգսյանը սկզբում կառավարության հիմնական կազմին սովորեցրեց օգտագործել տեխնոլոգիաները ու հետո անցավ բլոգային տիրույթը սերտելուն: Նա մասնակցեց Բարքեմփին ու խոստովանեց, որ բլոգն անհրաժեշտություն է ժամանակակից մարդու համար: Նա կես կատակ կես լուրջ պատմեց, որ երբ ընտանիքի անդամները հարցնում են` ինչ կա-չկա` պատասխանում է` մտեք բոլգ` կիմանաք:
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ-Երբեմն, ժամանակ չեմ կարողանում գտնել, կինս է ինձ օգնում այդ հարցում: Ինքը շատ ուշադիր հետեւում է բոլոր նամակներին, արձագանքներին: Երեկոյան ինձ պատմում է այն նամակների մասին, որ իրեն ցնցել են, կամ զայրույթ են առաջացրել: Դա էլ ստիպում է ինձ, որ ավելի շատ ժամանակ դրան հատկացնեմ: Եթե թեման աժիոտաժային է, բնականաբար, մենք մեր թիմում սկսում ենք քննարկել, թե ինչու այս կամ այն թեման այսքան հուզմունքներ առաջացրեց կամ հակառակը, քչերին հուզեց:
Տիգրան Քոչարյանը` նույն ինքը Փիղը, առաջիններից մեկը բացեց բլոգ ու սկսեց ոչ միայն խոսել, այլև պատերազմել վիրտուալ  ռազմաճակատում: Նրա ամենասկանդալային պատմությունը դարձավ տեղական ու ադրբեջանական մամուլի քննարկման առարկա, Լայֆջորնալը փակեց նրա բլոգը, բայց նա շարունակեց Փիղ թիվի բլոգում իր արշավն ու ակցիան: Փիղը նա դարձրեց տեղական բլոգային կերպար ու երբեմն էլ գործիք:
Տիգրան Քոչարյան` Փիղ, բլոգեր- Եթե մի տեղ զանգահարում եմ, ասում եմ Քոչարյան Տիգրան, ասում են` ինչ Տիգրան, ով է, հենց ասում եմ Փիղն է, արդեն ասում են` հա, խնդիր չկա:
Չէր լինի ոչ միայն  Փիղը, այլ նաև մնացյալ բլոգերն ու ՏՏ զարգացումը, եթե չլիներ Իգոր Մկրտումյանն` իր ընկերների հետ: Ինտերնետը հենց նա բերեց Հայաստան: Ու ստեղծեց ԷյԷմ տիրույթը: Նա հայտնվեց Միացյալ Նահանգներում ու կարող էր իր կարիերան այնտեղ շարունակել, սակայն վերադարձավ Հայաստան ու դարձավ հայկական ինտերնետի հիմնադիրը: Նա ու իր ընկերները հրաժարվեցին վաճառել Էյ Էմ տիրույթը` այն հավասարեցնելով սեփական ինքնության վաճառք հետ:
Իգոր Մկրտումյան, Հայկական Էյ Էմ տիրույթի հիմնադիրներից-Հնարավորությունը, որը տալիս էր ինտերնետը, այնքան մեծ էր, այնքան զարմանալի, այնքան գրավիչ, որ մենք պատկերացնում էինք ապագա զարգացումը ինտերնետի, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ: Իհարկե, մենք չէինք պատկերացնում ոչ սոցիալական ցանցերի մասին, պատկերացում չունեինք Յութուբի մասին, իհարկե, այդ նորությունները հետո առաջ եկան:
Կարեն Վարդանյանը Հայաստանում առաջին անգամ համակարգեց ու մի տեղում հավաքեց հայկական ՏՏ ընկերությունները: Այսօր նա ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը միավորում է 56 ընկերություն: Բայց ամեն ինչ սկսվել էր ընդամենը խաշի սեղանի շուրջ ու ընկերական միջավայրում: Այսօր ԻՏՁՄ-ն  իրականացնում է ամենախոշոր ՏՏ ցուցանհանդեսը` Դիջիթեքը: Կարեն Վարդանյանն իր աշխատանքին նվիրված է, ինչպես ընտանքին: Ամեն ինչ անում է ՏՏ ոլորտի բարեկարգման համար ու գիտի սրա բանաձևը:
Կարեն Վարդանյան, ԻՏՁՄ տնօրեն- այնպես չէ, որ դու գնում ես գործի, որ աշխատավարձ ստանաս, չէ, դու գնում ես գործի, որ վիճակը փոխես:
Ռուբեն Թառումյանը ստեղծել է այն տառատեսակները, որոնք մենք ամեն օր գործածում ենք համակարգչով աշխատելիս: Ավելին, նա դրանք հարմարեցրեց ինտերնետային միջավայրին` ստեղծելով յունիկոդ տարբերակները, սակայն այսքանով նրա գործունեությունը  չսահմանափակվեց. այսօր նա ստեղծել է Այֆոնին հարմարեցված տառատեսակներ:
Ռուբեն Թառումյան, օնլայն տառաստեղծ-Նման հեռախոսներին արդեն հարկավոր էր ովորական համակարգիչներին համապատասխանող որակի  ինչ-որ մի բան, դրա համար դրա անհրաժեշտությունը եղավ, ու այդ տառատեսակները ստեղծվեցին եվ Սիմբիան համակարգի համար, և Անդրոիդի, և Վինդոուսֆոնի:
Նրանք բոլորը` անկախ պաշտոնից ու զբաղեցրած դիրքից, մեզ պատմեցին այն, ինչը կարող է օգտակար լինել: Ներկայացրին այն գրված ու չգրված կանոնները, որոնց շնորհիվ առաջ է գնում աշխարհը: Նրանց դիրքորոշումները տարբեր են, բայց հենց այս տարբերությունների համադրումն է ստեղծել այն, ինչ ունենք: Մեզ մնում է ստեղծել այն, ինչ դեռ չունենք:
2010-11 ՏՏ տարին
2010ը-11 ՏՏ տարին սկսվեց ամռանը, Վարշավայում: Համաշխարհային Իմեջին քափին ներկայացված 70 երկրների մեջ նաեւ Հայաստանն էր: Հայկական թիմը չկարողացավ մրցույթի եզրափակիչ փուլ անցնել, սակայն թիմը չհուսահատվեց:  Այս ամառ հայկական մեկ այլ թիմ կփորձի ավելի լավ ներկայանալ Նյու Յորքում:
Հայ ՏՏ դեմքերը Լեհաստանից ուշադրությունն ուղղեցին դեպի Արցախ: Բարքեմփը տարվա սկզբին հասավ նաեւ Ստեփանակերտ: Արցախյան Բարքեմփին ներկա էր նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահը:
Հայ ՏՏ դեմքերի մեկ այլ հանգրվանն էր Թբիլիսին: Վրաստանի մայրաքաղաք էին մեկնել հայկական 13 ընկերություններ` մասնակցելու GITI 2010-ին: Հայկական կողմն այստեղ հաղթեց  լավագույն Մուլտիմեդիա, Համալիր բիզնես լուծում, լավագույն Բի թու բի անվանակարգերում:
Համաշխարհային մեկ այլ միջոցառում` հանրահայտ  Թեդը, մի քիչ վերանվանվելով ու կոչվելով ԹԵԴ -X, անցկացվեց Երեւանում: Ոչ ոք նկարահանելու իրավունք չուներ: Բոլոր բացառիկ կադրերը միայն հետո եւ միայն օնլայն տարբերակով պետք  է ինեին: Մեր նկարահանող խումբը միակն էր, որ վավերացրեց այս միջոցառումը: Թեդեքս Երևանին Անկախ ու թափանցիկ ընտրությամբ մասնակցեցին 19 սփիքերներ, այսինքն ելույթ ունեցողներ:
Համաշխարհային մեկ այլ ՏՏ հսկա` IBM ընկերությունը, նույնպես եկավ Հայաստան: Այցը ճանաչողական էր: IBM-ը Տարածաշրջանում չունի ներկայացուցչություն: Հայաստանը կարող է դառնալ նրա առաջին գործընկերը: Հայ մասնագետները ներկայացրեցին Էլեկտրոնային հասարակություն ձևավորելու հայկական մոդելը:
Տեխնոլոգիաների միակ ու ամենաբազմամարդ ցուցահանդեսը նույնպես անցած տարի էր: Արդեն 6-րդ անգամ մեկ վայրում ցուցադրվում էր հայկական ՏՏ ներուժը: Մինչեւ վարչապետի այցը, մասնակիցներն ամբողջ գիշեր աշխատել էին ու պատրաստվել: Նախորդող օրը մարզահամերգային համալիրում Ջո Կոկերն էր երգում, չէին հասցրել տաղավարները դասավորել:
ՏՏ տարին ու իրադարձությունները ամփոփվեցին առաջին ՏՏ մրցանակաբաշխության` ArmNetAwards 2010-ի ժամանակ: Ժյուրին գիշեր էր լուսացրել, ընտրել լավագույններին: Հեշտ գործ չէր. մասնակիցների քանակն անհավանական էր` 600: Բացահայտումն ու հաճելի անակնկալը Փարաջանովի թանգարանի կայքն էր. հաղթել էր միանգամից երկու անվանակարգում:
2011 ՏՏ տարին ավելի ժամանցային-տեխնոլոգիական էր, քան 2010-ը: Հազարամյակի ժամանցն ամբողջ հմայքով: Հունվարին Պեչակուչա մի քիչ անհասկանալի անվամբ կոնֆերանսն էր բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում մեծ կոնֆերանս դահլիճներ:  Ինովեյշն թոքը, այսինքն` նորարար գաղափարների մասին զրույցի ճապոնական ֆորմատը, գրեթե ամբողջ աշխարհով պտտվել ու հասել էր նաեւ Հայաստան:
Ձյան ու սուր զգացողությունների պակաս ունեցող  ժամանցասեր հայ հասարակությունը այցելել էր Հայաստանում միակ սառցե ակումբ: Այնտեղ ամեն ինչ սառույցից էր, բացի աշխատակիցներից ու մենյուից: Սառցե նստարաններն ու սեղանները ու նույնիսկ խորովածի համար նախատեսված գազօջախը պատրաստված են հատուկ տեխնոլոգիաներով` զտած ջրից:
Մի քիչ ջերմություն ու ադրենալինի ավելացում կարելի էր զգալ երեւանյան առաջին  5D ձևաչափի կինոթատրոնում: Բացի այն, որ դուք գտնվում եք անիմացիոն ֆիլմի ներսում, շատ բաներ նաև զգում եք սեփական մաշկի վրա: Այս կինոդահլիճում պոպկորն ուտել չի հաջողվի: Ձեռքերը զբաղված են. պետք է ամուր բռնվել: Աչքերի համար էլ հատուկ ակնոց կա: Նույնիսկ սուր զգացողությունների սիրահարների նյարդերը 8 րոպեից ավելի չեն դիմանում:
Ոչ 5Դե, բայց առաջին եռաչափ հայ-ռուսական ֆիլմի` Կուկառաչայի պրեմիերան նույնպես այս տարի էր: Կուկառաչա անհասկանալի, բայց զվարճալի անունով 77 րոպեանոց մուլտիֆիլմի նկարահանումն ու պատրաստումը տևել է 2 տարի, ստացվել են տասը հերսոներ` բզեզներ, խավարասերներ ու մի ահռելի կատու:
Լիարժեք լիցքաթափվելու կարաոկե ֆորմատը նույնպես հասավ Հայաստան: Power Point կարաոկեն առաջին անգամ անցկացվել է Գերմանիայում` գրասենյակային աշխատողներին լիցքաթափելու համար: Շնորհանդեսի ձևաչափը նույնն է, ինչ սովորոբար լինում է: Միայն մի տարբերություն կա. ներկայացնողը չգիտի, թե ինչ է ներկայացնում: Սրանք նոր հազարամյակի ու նոր տեխնոլոգիաների նորաձև խաղեր են, որոնք շուտով կարող են դառնալ մեր ժամանցի անբաժան մասը:
Նախորդ ու այս տարի ավելի տեխնոլոգիկ դարձան նաեւ Պետ. եկամուտների կոմիտեի օպերլիազորները: Հիմա նրանք առանց նորագույն փոքրիկ նեթբուքերի ոչ մի քայլ չեն անում: Նոր հազարամյակի հարկային օպերլիազորները հարկատուների գործողությունների օրինականությունը ստուգում են ռեալ ժամանակում` պարզապես մի հայացք նետելով իրենց նեթբուքի էկրանին:
Տեղեկատվական, ինտերնետային ու ամենսպասված վերջին հավաքը` չկոնֆերանսը` Բարքեմփ 3-ը, այս ամռանն էր:  Փակման արարողության, այսպես կոչված աֆթըրփարթիին հնչում էր ոչ ֆորմալ հավաքին համապատասխան ոչ այնքան ֆորմալ երաժշտություն, մատուցվում էր ոչ ֆորմալ գարեջուր, պարում էին  ոչ ֆորմալ պարեր:  Բայց մինչեւ այդ, դեռ երկու օր, պետք էր գրանցվել ու ներկայացումներ անել: Նախորդ տարի մասնակիցները մոտ չորս հարյուրն էին, այս տարի` ութ հարյուրից հազար մարդ:
2010-11 ՏՏ Սեզոնը փակված է: Ինտերնետային ու տեղեկատվական դեմքերը քիչ-քիչ դառնում են օֆլայն, որ շատ չանցած նորից դառնան օնլայն ու ինտերակտիվ:
Բջջայիններ
Բջջայիննը` ոչ միայն խոսելու համար
Տերմինալներից կարող ենք կատարել կոմունալ վճարումներ կամ լիցքավորել մեր  հեռախոսը: Մինչդեռ ամբողջ աշխարհում արդեն վճարման մեկ այլ ձեւ էլ կա` հեռախոսով: Դրա համար պետք է պարզապես հեռախոսը, որի վրա տեղադրվում է փոքրիկ չիպ, մոտեցնել տերմինալին: Վճարման այս տեսակի մասին դեռ կարելի է միայն լուսանկարներ դիտել Գուգլում, մեզ այս նորամուծությունը դեռ չի հասել:
Անահիտ  Մանուկան, Ապագա Թեքնոլոջիս ընկերության  վաճառքի կորդինատոր- Հեռախոսի վրա տեղադրվում է միկրոսխեմա, որի միջոցով տերմինալների վճարում է իրականացվում:
Առաջին անգամ հեռախոսով վճարել ու գնել են կոկա կոլա 1997 թվականին: Հիմա արդեն աշխարհի շատ երկրներ կիրառում են  վճարման այս տեսակը: Մոբայլ փեյմընթի` վճարման մեկ այլ, մեզ լավ ծանոթ տարբերակը սմս ուղարկելն է, համապատասխան ծառայության փոխարեն:
Անահիտ  Մանուկյան, Ապագա Թեքնոլոջիս ընկերության  վաճառքի կորդինատոր- սա բավականին հարմարավետ է, հնարավորություն է տալիս այն վայրերում, որտեղ անկանխիկ գործարքները բավականին անհարմար է անել, օրինակ, տրանսպորտային  միջոցներում:
Ապագա Թեքնոլոջիսը ներկայացնում է Էմ Թու Էմ գրուփը, որն էլ իրականացնում է հեռախոսային վճարումների այս տարբերակը: Բայց մեզ դրանք հասանելի չեն լինի, քանի դեռ չկան օրենսդրական համապատասխան փոփոխություններն ու օպերատորների համաձայնությունը:
Բջային հեռախոսների ոլորտի մյուս հետաքրքիր հնարավորություններից է Հեռախոսների շարժունակությունը: 091, 093, 095 կամ 055,- սրանք մեր բջջային օպերատորների համարների տարբերակիչ թվերն են: Եթե որոշեք փոխել օեպրատորին, պետք է նաեւ հրաժարվեք ձեր սիրելի համարից: Մինչդեռ ամբողջ աշխարհում հեռախոսահամարի տերը ոչ թե բջջային օպերատորն է, այլեւ բաժանորդը` նա, ով գնել է այն: Հենց սա էլ կոչվում է համարների շարժունակություն: Այս ծառայությունից մենք չենք կարող օգտվել, այն ներդրված չէ մեր երկրում: Այնուամենայնիվ, ինչ անել, եթե որոշել ենք փոխել մեր օպերատորին, բայց չենք ուզում կորցնել մեր հին ծանոթներին: Օրանժ բջջային օպերատորը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր համար, բայց տեղեկանալ նաեւ հին` ոչ օրանժ համարին եկող բոլորին զանգերին:
Հին համարին զանգահարողները      կարող են տեղեկանալ ձեր նոր համարի մասին
Կարող են նաեւ      չիմանալ, պարզապես ձայնային օպերատորը կտեղեկացնի, որ փոխել եք ձեր      օպերատորին
Ակտիվացումը      կատարվում է 130 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով
Անահիտ Ավետիսյան, Orange-ի մարքեթինգի բաժին, ձայնային ծառայությունների պատասխանատու-Որպեսզի զանգահարողը տեղեկանա նոր համարի մասին, բաժանորդն իր Օրանժ համարից հավաքում է * 130* , ընտրում է տարբերակը, հին` ոչ Օրանժ համարը, վանդականիշ եւ հաստատում: Մի փոքր սպասում ենք, sms է գալիս, ստանում ենք հաղորդագրություն:
Հաղորդագրության մեջ մանրամասն կնշվի, թե ինչ է պետք անել.
* 21 * ,  ակտիվացման կոդը եւ  # , ապա հաստատել
հին` ոչ օրանժ հեռախոսին  հավաքել  sms-ով եկած տվյալները
Անահիտ Ավետիսյան, Orange-ի մարքեթինգի բաժին, ձայնային ծառայությունների պատասխանատու-Հիմա փորձենք զանգ կատարել ոչ օրանժ համարին: Օպերատորը տեղեկացնում է, որ բաժանորդը, ում զանգահարում են, հիմա Օրանժի բաժանորդ է, այժմ նրա համարն է 0…Միեւնույն ժամանակ, Օրանժը ստանաում է  հաղորդագրություն, որ իր հին համարին զանգել են:
Ակտիվացումն անվճար է եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ հին` ոչ Օրանժ համարը ֆիզիկապես գտնվի հեռախոսի մեջ: Այն պետք է պարզապես լինի ակտիվ շրջանում:
Անքուն գիշերներ
Այս շաբաթ ֆեյսբուքում երեւանյան տապից, թե ամառային արձակուրդների սպասումից հոգնած, ֆեյսբուքցիները հիմնականում բողքում էին քնի պակասից ու նույնիսկ Երկիր մոլորակից: Թեման սկսել էր Էրիկ Անթառանյանը, պատմելով ընտանեկան կյանքի երջանիկ, բայց անքուն գիշերների մասին ու գրել իր ստատուսում.
Գրազով կքնեմ. Ցանկացած դիրքում եւ վայրում. Սահմանափակումներ չկան:
Ստատուսի վերջում էլ, որպես կարեւոր ինֆորմացիա,  ավելացրել էր.
Երկու ամսական երեխայի հայր:
Մեկ այլ անքուն գիշերներ անցկացնող պատասխանել էր.
Հաա-հաա, ես էլ կարող եմ. Երեք ամսական տղայի մայր
Էրիկի ընկերներից մեկն էլ, երեւի ավելի փորձառու ծնող, մեկնաբանել էր.
Իսկ դու ինչ էիր կարծում, հայրիկ? Ամեն ինչի համար այս կյանքում պետք է պատասխան տալ, իսկ նման մեծ երջանկության համար կարելի է նաեւ հատուցել քնով: Մի բան  հանգստացնում է, դու միակը չես, եւ դա մի օր կավարտվի:
Քնելու ու քնից կշտանալու թեման շարունակել էր Էլինա Չիլինգարյանը, գրելով իր ստատուսում.
Չորս ժամ քնելուց հետո միակ բանը, որ փրկեց ու աշխատելու ուժ տվեց, այս երգն էր.
Ստատուսագիրը նկատի ուներ Յու2 խմբի  կատարումներից մեկը:
‎ֆեյսբուքցի Սերյոգ Մեջիք Նավասարդյանն էլ հիշել էր ֆիզիկայի օրենքները, գլոբալ լծակ փնտրող ծերուկ Արքիմեդին, դժգոհել ու ափսոսանք հայտնել իր ստատուսում.
Ժամանակին պետք էր տալ հենարան Արքիմեդին, որ երկիրը շուռ տար, ինքը շուտ էր բիթի ընկել որ սա երկիր չէ:
Նրա ընկերներից մեկը կատակել էր.
…Ասաց Սերյոգը ու տեղափոխվեց Սատուրն…))
Պարզվեց ստուստագիրն ամենեւին էլ այլ մոլորակում չէ, պարզապես այլ երկրում է.
Չէ, ես ռուսաստաններում եմ
Հետանձրեւային սնկագոյացումներ
Բլոգերներին այլ թեմաներ էին հուզել. Վարդան Պապիկյանն իր բլոգում ուսումնասիրել էր, բացահայտել ու զարմացել սնկի նման գոյացող լրատվական կայքերի առատությունից.
Կամ հայերն են ինտերնետում սկսել միլիոնով լուր ման գալ ու կարդալ, կամ էլ հայկական էլեկտրոնային լրատվական դաշտը հանկարծ ու սկսել է 5000%-ոց առաջընթաց ու զարգացում ապրել…Իրականում ոչ այն է և ոչ էլ այն, ուղղակի լրատվական կայքերի` որպես բիզնես գործունեություն, հաջողության պոտենցիալը մեծ է, և ինչպես ժամանակին Երևանում “չենջերն” ու “դախլներն” էին սնկի պես աճում, հիմա էլ նույն գործընթացն է, ուղղակի այս անգամ գործն ինտերնետում է: Կանցնի, կգնա:
Տունը եկեղեցում
Ի-թըդեյ ինֆորմացիոն, պատկերազարդ ինտերնետ-ժուռնալը լուսանկարների միջոցով ցույց էր տվել, թե ինչպես է հոլանդական դիզայներական մի ընկերություն Ռոտերդամի մոտակայքում գտնվող 1930-ականներին կառուցված եկեղեցին վերակառուցել ու դարձրել փոքրիկ, հմայիչ ու հարմարավետ առանձնատուն:
27-ում արդեն ծեր ես
Արաքս Թադեւոսյանը Բանաձեւի բլոգում պատմել էր իր վախերի ու սթրեսների մասին.
Ես հո մենակ չեմ մնալու իմ վախերի ու հուսալքության հետ: Վիրջինիայի համալսարանի գիտնականները 7 տարի 2000 մարդ են հետազոտել և արձանագրել են, որ մարդու ուղեղն իր հնարավորությունների գագաթնակետին է հասնում 22 տարեկանում: Իսկ 27 տարեկանում արդեն սկսվում է ծերության անդառնալի ճանապարհը:
Կոնֆերանս` հեռավորության վրա, առանց ինֆորմացիայի կորստի
Վիդեոկոնֆերանս հեռավորության վրա: Visual Nexus ծրագիրը օգտագործողին տալիս է այդ հնարավորությունը: Վիդեոկոնֆերանսի ընթացքում հնարավոր է նաև նյութերի ցուցադրություն: Մասնակիցները կարող են հարկ եղած դեպքում միասին աշխատել նույն փաստաթղթերով: Հայաստանում Visual Nexus օգտագործելու արտոնագիրը տրամադրում է Ապագա Թեքնոլոջիս ընկերությունը: Visual Nexus-ի միջոցով անցկացվող հեռակոնֆերանսներն անվտանգ են, մասնագետները բացառում են ինֆորմացիայի կորուստը կամ արտահոսքը: Ծրագրով արդեն հետաքրքրվել են հայաստանյան մի քանի բանկեր:
Ապագա թեքնոլոջիս
Այսպես յուրաքանչյուր աշխատանքային օր: Բոլորը գալիս են ժամանակին ու անցնում գործի: Նախ ստուգում են նորությունները, որպեսզի ճշտեն անելիքը: Աշխատանքային բուռն օրը, ինչպես բոլոր գրասենյակներում, սկսվում է զրույցի ու քննարկման սեղանի շուրջ:
Անահիտ Մանուկյան , Վաճառքը համակարգող Դե ինչպես ցանկացած գրասենյակում օրվա ամենահաճելի պահը մի գավաթ սուրճն է, որի ընթացքում քննարկում ենք օրվա անելիքները: Ամենահետաքրքիր կարծիքները ու մտքերը ծնվում են հենց այդ առավոտյան սուրճի ընթացքում:
Մեկ բաժակ սուրճի հետ մքերը խմորվում են, բայց անելիքը վերջնականապես որոշվում է ամբողջական աշխատանքային ժողովի ընթացքում: Հենց այսպես արդեն երեք տարուց ավելի սկզբում Գյումրիում հետո երևանում Ապագա թեքնոլոջիսը կերտում է ընկերության ու հաճախորդների ծառայությունների ապագան: հիմնադիր տնօրեն Միշել Դավուդյանը հիշում է , ինչպես ստեղծվեց ընկերության նվանումը:
Միշել Դավուդյան, ապագա թեքնոլոջիս ընկրության տնօրեն Երբ որ որոշեցի,ո որ պետք է Հայաստան գամ աշխատելու գիտեի, որ այսօրվա համար չեմ աշխատում, այլ ապագայի համար և ասեցի` օօօ, անունը լավ է: Ամեն մարդ որ էստեղ աշխատում է գիտի ապագայի համար աշխատում ենք
Եվ սկզբում և այսօր ընկերության հիմնական հոգսը եղել է հայաստանյան շուկայի փոքր ծավալը: Նրանց տեխնոլոգիաները դեռ անծանոթ են տեղի սպառողին, սակայն նրանք բոլորն էլ թեստավորված են եվրոպայում:
Միշել Դավուդյան, ապագա թեքնոլոջիս ընկրության տնօրեն Մենք այստեղ փրոբլեմ ֆրի առանց պրոբլեմ առանց խնդիր լուծումներ կբերենք Հայաստանում
Ընկերությունը առաջարկում է Օզոն ինտերնետ, անվտագության համակարգեր ու սերտիֆիկացում: Ապագան դեռ երկու տարի առաջ գիտեր, որ գյուղերում հարկավոր է ինտերնետ, այս մասին չգիտեին գյուղացիները: Օզոն կենտրոնն արդեն գործում է Տաշիրում է: Սակայն սրանք ոչ միայն ինտերնետային, այլ նաև կրթական կենտրոններ են:
Գայանե Գալոյան Ապագա Թեքնոլոջիս ընկերության փոխտնօրեն  Հիմա մենք ստեղծում ենք, որ մարդը գա ու նրան ասեն թե ինչպես է անելու, ինչպես է բացելու ու ինչպես օգտվելու
Ինչպես ապահովել սերվեր անվտանգությունը: Դավիթը պատասխանատու է սրա համար: Ամեն օր ու եթե հարկավոր է տասնհինգ ժամ հետևում է սերվերիների ու հաճախորդների անվիրուս աշխատանքին:
Դավիթ Ավշարյան, ցանցային անվտանգության ադմինիստրատոր Երբ աշխատանքի վայրում եմ հա, կարող է տասնհինգ ժամ լինեմ կարող է գիշերը լինի կարողէ առավոտ շուտ
Տասնհինգ ժամ համակարգչի մոտ, չի նշանակում առանց հանգստի պայմանների: Ապագայի բոլոր աշխատակիցները աշխատանքային հաճելի, բայց ծանր լուծը թոթափելու ու անձնական խնդիրների մասին խորհելու ժամանակ ունեն:
Մեր հանգստյան ժամերը օրենսդրությամբ նախատեսված մեկ ժամն է ցերեկը մեկից երկուսը մենք այստեղ խոհանոց ունենք կարող ենք հանգստանալ նստել
Բայց հաճախորդները երկար սպասել չեն տալիս: չի կարելի Նրանց զանգերը անպատասխան թողնել` նույնիսկ հանգստի ժամին: Հենց այսպես էլ շարունակվում է աշխատանքային օրը: Ապագան թեքնոլոջիսը հայաստանում ներկայացնում է տասնհինգ համաշխարհային ընկերություններ ու նրանց ծառայությունները: Վերջին դաշնակիցը ԷմԹիԷմ գրուպն է, բայց բոլորի հետ չէ, որ նրանք պայմանագիր են կնքում:
Անահիտ Մանուկյան , վաճառքը համակարգող Մեր համար այստեղ սկզբունքայինը այդ ընկերության առաջարկն է, թե որքանով այն կնպաստի հայկական շուկայի զարգացման ինչ տեղ ունի ինչ ասելիք ու նի այն համաշխարհային տնտեսական շուկայում
Միշել Դավուդյանը սահմանել է այս սկզբունքները ու աշխատանքային ոճը դեռ չի փոխել: Խիստ է, բայց ոչ անհասկանալի:
Միշել Դավուդյան, ապագա թեքնոլոջիս ընկրության տնօրեն Գործերը խիստ են և եթե այդպես չես չես կարող աշխատել անկարելի է  աշխատել, բայց միշտ կրնաս  ասիլ ինչու էդպես պետք է ընենք
Հենց այս պայմաններում ու այսպես ամեն օր Ապագան թեքնոլջիսը ստեղծում է ապագան:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ:  Ծնվել է Ավստրալիայում: Չալսը,  այսպես են նրան կոչում: Մասնագիտությամբ պատմաբան է: Բայց ինքնուրույն սովորել է ծրագրավորում, թողել է հիմնական մասնագիտությունը ու զբաղվել ինչով ասես:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ-Մինչև Օպերայում աշխատելը  դասավանդել եմ Ավստրալիայում, դրանից առաջ`մեկ այլ ՏՏ ընկերությունում եմ աշխատել, իսկ դրանից առաջ պահակ եմ եղել մի բարում, միաժամանակ էլ`խոհարար:
Ղեկավարում է Օպերա ընկերության ստանդարտների գրասենյակը, ժամանակն անցկացնում է համակարգչի առջև,  բայց ինքն իրեն գիք չի համարում: Ազատ ժամանակ միշտ էլ գտնում է:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ-Սիրում եմ ճամփորդել, ազատ ժամանակ նաև գիրք եմ կարդում` գիտական գրականություն կամ նովելներ: Իմ սիրելի զբաղմունքը խոհարարությունն է, ես կարող եմ մի ամբողջ օր ինչ-որ բան պատրաստել` նույնիսկ վաթսուն հոգու համար: Իմ աշխատանքի լավ կողմն այն է, որ ես այն կարող եմ նաև գրասենյակում չանել գործս: Ուստի հաճախ բարձրանում եմ սարեր ու նաև աշխատում եմ այդ ժամանակ:
Չալսը սոցցանցերից նույնպես չի օգտվում , նախընտրում է իրական շփումը: Թվիթերում միայն հետևում է իր հազազատներին, որպեսզի իմանա,  ով ինչպես ու ինչ է անում, իսկ կապը աշխարհի հետ պահում է էլ. փոստով:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ-Վեց ամիսը մեկ էլ գուցե թվիթ չանեմ, ես միայն հետևում եմ: Սոցցանցերը չեմ օգտագործում շփման համար, ես ունեմ էլ. փոստ և կարող եմ դրանով կապ պահել բոլորի հետ: էլ. փոստիս բավական շատ նամակներ եմ ստանում շատ հիասքանչ աղջիկներից, որոնք կարծում են, որ մենք կարող ենք լավ շփվել:
Վեբ երկուսից հետո, այսօր արդեն խոսում են վեբ երեքի մասին: Այն ինտերնետը ավելի ինտերակտիվ է դարձնելու: Չարլսը սա բացատրում է այս կերպ.
Ինտերնետը ապագայում լինելու է ամեն ինչ:  Բոլորս կապված ենք լինելու իրար հետ, դուք էլ մեզ բոլորիս ու մնացածին: Մենք ավտոմեքենային ասելու ենք ուր գնալ ու ասելու ենք` արի ինձ մոտ:  Դուք նույնիսկ կարիք չեք ուենալու ասել, թե դուք որտեղ եք և ձեզ ինչպես գտնել:  Նրանք ձեզ անընդհատ կարող են հետևել և իմանալ:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ-Բայց այն իրականությունը, որտեղ մարդ չի էլ կարող առանձնանալ ինքն իր հետ, կարող է ճնշել իր հետախուզական մեթոդներով: Մի՞թե այդ կյանքը կարող է դուր գալ մարդուն:Մինչև այն պահը, երբ ես կարող եմ անջատել, որպեսզի իմ մասին ոչինչ չիմանան : Եվ երբ ամեն ինչ սրան հասնի, ես կգնամ անտառում ապրելու:
Չարլսի համար չկա հաջողություն և անհաջողություն:  Նա հաջողություն է համարում այն, որ ապրում է ու կարողանում է գործել:
Չարլզ ՄԸՔեթնինեվիլ-Ես երջանիկ մարդ եմ ավելի շուտ:  Ես ամեն օր ապրում եմ կյանքը, փորձում եմ ինչ որ բան անել ու նոր բան ստեղծել: Հաջողությունը հենց կյանքն է, որ դու ապրում ես ու լավ ես ապրում, նաև աշխատում, սիրում կամ ճամփորդում… ու այս ամենն անում ես լավ:
Չարլսը Հայաստանում էր առաջին անգամ և նրան այստեղ շատ է դուր եկել: Ասում է, որ անպայման առիթ կգտնի վերադառնաուլու Երևան ու էլի կերգի Երևանի փակ փարթիներում:
Կարգավորումներ
mms, wap, orange world, TV կարգավորումներ
Նոր հեռախոս ու նոր համար ձեռք բերելուց հետո առաջինը, որ փորձում ենք անել` զանգելն է ու sms գրելը: Այս գործողություններն առանց ավելորդ կարգավորումների միանգամից կարող ենք անել: Մինչդեռ mms ուղարկելու կամ հեռախոսով ինտերնետ մուտք ունենալու համար մեզ հարկավոր են նոր հավելյալ կարգավորումներ:
Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-գոյություն ունի բաժանորդների սպասարկման կենտրոն, 555 համարը, որին զանգահարելով ավտոմատ, ձայնային մենյուի օգնությամբ, կարող ես քայլ առ քայլ լսել, թե ինչ է պետք անել: Դրանից հետո ձեռքով անում ես կարգավորումները:
Բաժանորդների սպասարկման կենտրոն զանգելը ոչ ալարկոտների համար է, կա նաեւ ավելի հեշտ ու օնլայն տարբերակ: Սրա համար անհրաժեշտ է միայն համակարգիչ ու ինտերնետ:
Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-orangearmenia.am կայքում,  առաջին էջում հեռախոսների կարգավորում բաժին կա, լրացնում ենք մեր հեռախոսահամարը, ցույց է տալիս հեռախոսի մոդելը, հարցնում է, արդյո՞ք, դա մեր հեռախոսն է: Բերում է տարբերակներ, որոնք եք ուզում կարգավորել` mms, ինտերնետ, wap, orange world, TV, կարող ենք միանգամից բոլորը նշել, սեղմում ենք հաջորդ եւ ուղարկել:
Կարճ ժամանակ անց արդեն ոչ թե համակարգչին, այլեւ հեռախոսին կգա կարճ հաղորդագրություն, որը պարզապես պետք է սեյվ անել` պահպանել: Համակարգչից ու ինտերենտից խուսափողների համար կա մեկ այլ տարբերակ:
Վահե Բաբայան, Orange-ի բաժանորդների սպասարկման տեխնիկական աջակցության թիմի ղեկավար-կարող եք նաեւ 0101 կարճ համարին ուղարկել դատարկ հաղորդագրություն, որն անվճար է,համաձայն նույն սկզբունքին, կարգավորումները գալիս են, թե ինչ է պետք անել:
Ավելի քան 4 հազար հեռախոսային մոդելների համար mms, ինտերնետ, wap, orange world, TV կարգավորումներ անելու արագ ու հարմար տարբերակն ընտրում եք հենց դուք.
1.	Զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն` 555 համարին
2.	Այցելել orangearmenia.am կայք, հեռախոսների կարգավորում  բաժին, հավաքել հեռախոսահամարը, ընտրել կարգավորման տեսակը եւ հաստատել: SMS-ը մի քանի րոպեից կտեղեկացնի կարգավորումների մասին:
3.	0101 կարճ համարին ուղարկել դատարկ հաղորդագրություն, որից հետո կգան կարգավորումների հրահանգները:
Newmag-ի նոր շապիկը
Թամմի Պրոքսին այս շաբաթ կիսվել էր իր դաժան արարքով: Այսպես ասած չարաշահել էր իր  աշխատանքային դիրքը ու գրել իր ստատուսում`
Հահաաա, ես հեսա կմեռնեմ: Նոր մեր հյուրանոցի հյուրերից մեկը զանգահարեց րիսեփշն ընդունարան ու հարցրեց. Կարո՞ղ ենք աղջիկ պատվիրել: Չթողեցի` թող տանջվի:
Նրա ընկերներից մեկին հետաքրքրեց.
Աղջիկ չկա՞ ձեր հյուրանոցում:
Ինչին ստատուսագիրն արձագանքեց.
Չէ, պատվերով չկա
Իսկ խնդրանքի կարգո՞վ
Թեման ինչ-որ առումով շարունակել էր Փառանձեմ Հովհաննիսյանը: Նրան հետաքրքրում էր այն, ինչ կարող էր լինել, եթե նախորդ ստատուսագիրը չչարաշահեր իր աշխատանքային դիրքը, ու հյուրերը լինեին ծխող, ու գրել էր իր ստատուսում.
Իսկ չծխող մարդիկ սեքսից հետո ի՞նչ են անում: Այդպես, նավսյակի, մտքովս անցավ
Նրա ընկերներից մեկը, առանց հումորի, լուրջ պատասխան էր տվել.
Սիրած էակին փաթաթվում են ու քնում
Աշխարհը, աշխարհով Թերեզա Չայնա Թոքմաջյանը իր հոգսերով. ինքն իր վրա զայրացել, ինքն իրեն մեղադրել ու ինքն իր հետ կռվել էր ու գրել էր ստատուսում.
Չինա ջան, կարող ես տուպոյ, սենտիմենտալ ամերիկյան կինոներ նայելու փոխարեն, ասենք գնաս ման գալու… դե. դե… հայդե այստեղից…
Հայկոյի ու Անահիտի որդու առաջին լուսանկարը Newmag ամսագրում
Այս շաբաթ Կամոբլոգն ու Ֆեյշնբլոգն ադնրադարձել էին ՆյուՄեգ ամսագրի վերջին համարի շապիկին ու կիսվել իրենց հիացմունքով: Ֆեյշնբլոգը գրել էր, որ սա այն եզակի դեպքերից է, երբ էքսկլուզիվ բառը տեղին է, իսկ Կամոբլոգը շարունակել էր` գրելով.
Օրվա ամենահաճելի և ամենասպասված վիդեոն` Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի փոքրիկը` Արմանը, Նյումեգի շապիկին: Ինչպես այս աստղային զույգի ամուսնությունը, այնպես էլ նրանց բալիկի ծնունդը, ամենասպասված աստղային նորությունն էր, իսկ Նյումեգի շապիկը, անխոս, այս ամսվա ամենաէքսկլուզիվ քավըրն էր: Աղջիկներ, վազեք դեպի կրպակներ:
Կույրը դարի գուշակ
Բանաձևի բլոգում Զոհրաբ Հարոյանը կիսվել է Վանգայի գուշակություններով, ներկայացնելով այն ըստ ժամանակագրության ու գրել է իր բլոգում.
Վանգան` կույր տատիկը, վերջերս ավելի հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Վանգային առաջինը հիշեցին Կուրսկի դեպքերի, ապա 2001 թվականի սեպտեմբերի11-ի , 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի եւ հիմա` Ճապոնիայի երկրաշարժի օրերին: Բոլոր այս իրադարձությունները կույր տատիկը տեսել էր, գիտեր: Չգիտեր միայն մի բան, թե երբ է մահանալու: Բժիշկները Վանգային ասում են, որ եթե վիրահատություն չանեն, 6 ամսից կմահանա, սակայն Վանգան թույլ չի տալիս վիրահատեն` ասելով, որ դեռ 3 տարվա կյանք ունի,  բայց 6 ամիս անց մահանում է:
Բարքեմփ
Բարքեմփյան փակման արարողության, այսպես կոչված աֆթըրփարթիին հնչում էր  ոչ  ֆորմալ հավաքին համապատասխան ոչ այնքան ֆորմալ երաժշտություն, գարեջուր ու շատ լուրջ մարդկանց շատ թեթև ուրախություն: Բայց մինչեւ  այդ,  դեռ երկու օր, պետք էր գրանցվել ու ներկայացումներ անել: Ոմանց համար Բարքեմփի խնջույքն ու գիքային կյանքի վերջին օրերն էին:
Ռոբերտ Մարկոսյան, Բարքեմփի մասնակից-Ինձ համար շատ հանկարծակի երեկ պարզեցի որ որ գնում եմ բանակ, ճիշտա մագիստրատուրա ընդունվել եմ անվճար, բայց գնում եմ բանակ
Պատահաբար պարզեց, պատահաբար էլ որոշեց. ուրեմն երկու ներկայացում է անելու: Ռոբին ինչպես հայտնի է սոցցանցերում  որոշել է իր բանակային առօրյան էլ գրառել բլոգում:
Ռոբերտ Մարկոսյան, «Բարքեմփի» մասնակից- Ճիշտն ասած, երբ առաջին անգամ պավեստկա ստացա ընկերներիցս մեկը հարցրեց` էս չլինի բանակը որոշել է բլոգ բացի, երևի տեսնենք, ինձ թվում է,  ամեն դեպքում, կապը կլինի ֆեյսբուքի, բլոգիս հետ: Ինչ-որ ձևով կփորձեմ տեղեկացնել իմ մասին, բանակային առօրեային մասին:
Այս ընթացքում Բարքեմփի մասնակիցները շատանում էին, բոլորը գրանցվում էին, հետևում ներկայացումների տախտակին ու ամենահետաքրքիրները: Այս Բարքեմփին նոր լիցքեր հաղորդելու համար կազմակերպիչները ճգնել էին մի քանի ամիս:
Ալբերտ Պողոսյան,  «Բարքեմփի» կազմակերպական խումբ-էս տարի մենք հրավիրել ենք հատուկ հյուրերի , ինչպես նաև հատուկ ծրագրեր ենք արել, ասենք աշխատանքային շուկա :
Օտարերկրյա հյուրեր և մեծաքանակ մասնակիցներ: Նախորդ տարի` մոտ չորս հարյուրն էին, այս տարի` ութ հարյուրից հազար մարդ:
Ալբերտ Պողոսյան,  Բարքեմփի կազմակերպական խումբ- մոտ քառասուն-երեսուն տոկոսը նոր մարդիկ են:
Դրսից եկած նոր բարքեմփական է նաև Վլադիմիր Իսաևը: Հայաստանում է երկրորդ անգամ` Արմնեթըվարդն առաջին անգամ հավանելուց հետո: Ասում է` այստեղ ամեն ինչ այլ է ու Մոսկվայի Բարքեմփից շատ է տարբեր:
Վլադիմիր Իսաև, ԱՊՀ-ում «Օպերա սոֆթվեյրի» ներկայացուցիչ-Մոսկվայում շատ մեծ գումարներ են պտտվում, շատ մեծ միջոցառում է դառնում, անհետանում է ազատ ոգին, ոչ ֆորմալ հավաքի էությունը: Այս ամենը չկա Մոսկվայի Բարքեմփում, բայց այստեղ` կա:
Ազատությունը ազատություն, բայց Բարքեմփն էլ ունի իր կանոնները, որոնք նպաստում են հենց այդ ազատության պահպանմանը:
Գեղամ Վարդանյան, Բարքեմփ կազմակերպական խումբ-Մարդկանց պետք է ներկայացնել հետաքրքիր բաներ սոցիալապես, այսինքն ասել, թե ինչն է իրենց համար հետաքրքիր:
Եվ երկրորդ` ոչ պակաս կարևոր կանոնը վերաբերում է ապրանքի գովազդին:
Գեղամ Վարդանյան, Բարքեմփ կազմակերպական խումբ- եղել է, որ մենք ներկայացման կեսից ուղղակի դադարեցրել ենք:
Այս տարի թվիթերը առավել քան ակտիվ էր: Բաքեմիվն տասնմեկ թագում գրացվել է մոտ տասնչորս հազար թվիթ կամ գրառում: Թվիթերում էին հավաքվում ամենանհավանական գրառումները եւ նույնիսկ հեռախոսը կորցնելու մասին հայտարարություններ:
Ալբերտ Պողոսյան, Բարքեմփ կազմակերպական խումբ-Այս տարի մենք ունենալու ենք մրցանակ ամենալավ պրեզենտացիայի համար, արդեն մի քանի հոգու ընտրել ենք:
Հաղթեց Արմքոմեդին, չնայած շատերը ասում էին, որ այն ՏՏ-ի հետ կապ չուներ, բայց ժյուրին մի քանի անգամ վերաքվեարկման դնելուց հետո, ի վերջո ծափերով որոշեց լավագույնին: Այսպիսով, Բարքեմփ 2011-ն անցավ պատմության գիրկը` փարթիի ետևում թողնելով 80 ներկայացում, նոր ծանոթություններ, 14 հազար թվիթ ու ետխնջույքյան լավ տպավորություններ: