Օնլայն Պեկ

Գաղտնի նկարահանման միջոցով հետեւում ենք կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի ապրանք տեղափոխող ավտոմեքենան: Թաքնված տեսախցիկի նկարահանումներ չեն, ոչ էլ կատակ է: Պետական եկամուտների կոմիտեի օպերլիզորներն են: Հիմա արդեն հաճախ են նրանք անակնկալ հայտնվում ու հենց դեպքի վայրում ռեալ ժամանակում ստուգում խոշոր կամ մանր հարկատուի գործողությունների օրինականությունը:

ՀՀ ՊԵԿ Օպեր-լիազոր-համաձայն հրամանի, պիտի տեսնենք, ապրանքները համապատասխանում են, թե չէ: Մեկ էլ, ինչ փաստաթղթեր կան, նորմալ է ամեն ինչ՞:
Հիմա օնլայն կնայենք:

Մեկ հայացք նեթբուքի էկրանին եւ պարզ կդառնա` խոշոր բիզնեսի ներկայացուցչի գործողությունները համընկնում են հարկային մարմնին ներկայացրած տվյալներին, թե ոչ:

ՀՀ ՊԵԿ Օպեր-լիազոր-առաջին հերթին արձանագրություն է կազմվելու,որտեղ հստակ ֆիքսվում է ինչպիսի ապրանք կար, տեսականին, քանակը,եւ, իհարկե, կֆիքսվի, որ համապատասխան թղթերը առկա չէին:

Ամեն ինչ օնլայն: Առանց թղթի, առանց ժամանակ կորցնելու: Նոր հազարամյակի նոր էլեկտրոնային փոփոխություններն ու էլեկտրոնային պահանջները հաճույքով ընդունեց ու սկսեց կիրառել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը:

Սեդրակ Ղուշչյան, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ-Բիզնեսմենին կարող է թվալ, թե հարկայինը չի հետեւում: Բայց խորանում ենք իր գործունեության մեջւ, առանց իրեն տեղյակ պահելու վերլուծում ենք:

Ղուշչյանը սիրում է օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, նրա համար համակարգիչը ոչ թե գրասենյակի ինտերյերի մաս է, այլ աշխատանքային անփոխարինելի գործիք:

Սեդրակ Ղուշչյան, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ-Իրականում, ոչ թե խանութի միջոցով բնակչությանն է վաճառել, այլեւ այլ կազմակերպությունների:

Համակարգչում պահում է ու իր աշխատակիցներին հաճախ ցույց տալիս հարկային պատասխանատվությունից խուսափելու ամենատարածված մեխանիզմը:

Սեդրակ Ղուշչյան, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ-Ինչ ենք անում մենք՞ Ապրանքների առաքման պահին, օպերատիվ մարմինները, զինված լինելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, իրական ժամանակում ստուգում են էլեկտրոնային տարբերակով դուրս գրված հարկային հաշիվների իսկությունը:

Մեկ սենյակ այն կողմ օպերատիվ հետախուզության աշխատակիցներն են: Համակարգիչների էկրանին հարկային վարչարարության նոր` էլեկտրոնային համակարգն է «Հարկատու 3»-ը: Հարկատուի ներկայացրած տվյալները հենց այստեղ են համեմատում երրորդ անձանցից հավաքած ու իրական տվյալների հետ:
Անակնկալ ստուգումները շարունակվում են:

ՀՀ ՊԵԿ Օպեր-լիազոր-ՊԵԿ հետախուզության վարչության գլխավոր օեպերլիազոր: Արմեն Սողոմոնյան: Ներկայացրեք, խնդրում եմ, ձեր փաստաթղթերը:

Հարցուպատասխանից հետո պարզ է դառնում, որ վարորդը չունի համապատասխան փաստաթղթերը: Արձանագրությունն անխուսափելի է:Հարկայինն արդեն ոչ թե վախեցնող, այլեւ վերահսկող մարմին է: Այսուհետեւ ամեն ինչ` հարկային տեսուչի հագուկապից մինչեւ ներկայանալու ձեւը կլինի ներկայանալի: Գեղեցիկ փողկապ, կոկիկ կոստյում եւ բարեհամբույր ժպիտ,- սա պարտադիր պայման է Նրանք են նոր հազարամյակի հարկային տեսուչները:

Արտակ Ղուկասյան, Կենտրոնի հարկային տեսչության պետ-Սա լրիրվ նոր մշակույթ է: Հարկ վճարողները մինչեւ այս ստիպված էին մի սենյակից մյուսը գնալ, անիմաստ ստորագրություններ հավաքել, հիմա այդ ամենը չկա:

Ընդամենը երեք ամիս առաջ հարկատուները Սպանդարյանի հարկային հասնելու համար անցնում էին անցնել կիսամութ ու քարուքանդ մի ճանապարհով: Դռան վրա մինչեւ օրս էլ փակցված են ցուցանակները. ընդմիջումը 13-14-ը, հաշվետվություններն ընդունվում են 12-17-ը. Սա նշանակում է, որ այստեղ մշտապես գոյանում էին հերթեր: Այսօր հարկատուները ոչ միայն ստիպված չեն հերթերում սպասել, այլեւ հաշվետվությունները կարող են չուղարկել, չբերել, ամեն ինչ էլեկտրոնային է:

Լոգիկոն Դիվելոփմընթ ընկերությունում աշխատում է ավելի քան հարյուր հոգի: Ընկերությունը հաշվապահական ծառայություններ է մատուցում մեծ ու փոքր ընկերությունների: Աշխատակիցների հիմնական գործը հենց Պետեկամուտների կոմիտեի հետ է:

Վահե Պետրոսյան, <Լոգիկոն Դիվելոփմընթ> ընկերության տնօրեն-Հասկանալ կարելի է բոլորին, անգամ էն հարկայինի սովորական աշխատողին, ամեն մեկն իր պրոբլեմներով, ամեն մեկն իր թվերով: Ներվայինանում էին, կոպտում:

Ընկերության աշխատակիցները նույնիսկ հասցրել են կարոտել հարկայինի` վաղուց ծանոթ տեսուչներին: Արդեն մեկ տարի է, ինչ յուրաքանչյուրն իր հաշվետվությունն ու հաշվառումները ներկայացնում է օնլայն իր համակարգչից:

Վահե Պետրոսյան, <Լոգիկոն Դիվելոփմընթ> ընկերության տնօրեն-Կարելի է ասել, մենք ընդհանրապես թուղթ չենք ուղարկում: Բացառություն են կազմում միայն դիմումները: Ենթադրենք, բանկին վարկ ստանալու համար, մանցած բոլոր թղթերը ամբողջ զանգվածով, հայտարարագերերը, եւ այլն էլ.տարբերակով ենք ուղարկում:

Երրորդ եւ արդեն օրվա վերջին օպերատիվ հետախուզությունն է: Վերջապես հաճելի անակնկալ. կաթնամթերք արտադրող ընկերության ներկայացրած փաստաթղթերի թվերը համընկնում են ՊԵԿ օնլայն շտեմարանի տվյալներին:

ՊԵԿ բոլոր սպասարկման սրահներում կան հատուկ տերմինալներ: Ինտերնետն անվճար է: Խոշոր ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները հավասար պայմաններում են: Սոցիալական ցանցեր ու Յութուբ չեն մտնի, բայց հարկային մարմնի հետ առցանց կշփվեն:

Միքայել Փաշայան, ՊԵԿ ՏՏ վարչության պետ-սա ՊԵԿ տեղեկատվական բազայի այն մասն է, որտեղ աշխատում է երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, ռիեսկերի կառավարումը, անալիտիկ-վերլուծական գործիքները, որոնք արդեն իսկ հնարավորություն են տալիս ՊԵԿին բացարձակ հսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով հարկ վճարողների վերաբերյալ:

ՀՀ ՊԵԿ Օպեր-լիազոր-Համակարգիչը միացավ ՊԵԿ բազային ու ցույց տվեց, որ բոլոր թվերն ու փաստաթղթերը համընկնում են:

ՊԵԿ-ում հպարտությամբ են ցույց տալիս սերվերները, որտեղ աչքի լույսի պես պահվում բոլոր հարկատուների բիզնես կենսագրությունները: Երրորդ անձանցից հավաքած ինֆորմացիան նույնպես այստեղ է: Ովքեր չեն ինքանահայտարարագրվի, ստիպված կլինեն լսել սեփական բիզնեսի մասին ամենագաղտնի ու ոչ ցանկալի մանրամասները:

About

Comments

  1. S**** says:

    NEWMAG AMSAGRI HAJORD HAMARI SHAPIKIN OVA????

  2. Եթե նկատի ունեք մայիսյան համարը, ապա շապիկն արդեն կա, իսկ թե ով է հունիսի շապիկին, կիամնաք ավելի ուշ` անոնսներիցՃ:

Speak Your Mind

*